Կարևոր իրադարձություններ

Ավտովթարից մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

04 Մարտ, 2022 22:58
Ավտովթարից մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

Այսօր տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պետական համալսարանի հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է․

«Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։

 
Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։
 
ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։
 
Ողբերգական վթարի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԻՆ-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին