Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանում ավտոմեքենա է շրջվել․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

04 Մարտ, 2022 19:43
Ստեփանավանում ավտոմեքենա է շրջվել․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Մարտի 4-ին, ժամը 15:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի տակ՝ Ձորագետ գետի մեջ, հայտնաբերվել է շրջված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս է բերվել «Infiniti FX» մակնիշի ավտոմեքենան, որի ներսում հայտնաբերվել է վարորդ Մ. Հ.-ի (ծնված 2000 թ.) դին:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին