Կարևոր իրադարձություններ

Փոխնախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի 1-ին նիստը․ ԱՆ (լուսանկարներ)

04 Մարտ, 2022 19:11
Փոխնախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի 1-ին նիստը․ ԱՆ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային  խմբի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը, որի շրջանակում հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ։  

Օրակարգային մյուս հարցով քննարկվել են նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը և անելիքները, որի շրջանակում ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսվում է կլոր- սեղան քննարկում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին