Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ՔԿ (տեսանյութ)

04 Մարտ, 2022 18:15
Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 4-ին՝ ժամը 07:30-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահանզանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորայք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, մահացել է մեկ անձ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. մարտի 4-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, վարելով «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ ավտոճանապարհի 177.2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին