Կարևոր իրադարձություններ

Պանամայի ջրանցքը չի փակի ռուսական նավերի անցուղին․այն չեզոք կարգավիճակ ունի

04 Մարտ, 2022 16:32
Պանամայի ջրանցքը չի փակի ռուսական նավերի անցուղին․այն չեզոք կարգավիճակ ունի

Պանամայի ջրանցքի ադմինիստրացիան բացառել է ռուսական նավերի համար անցուղու փակումը`հիշեցնելով, որ ջրանցքը չեզոք կարգավիճակ ունի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներում տարածված հայտարարությանը։

Պանամայի ջրանցքը չեզոք տարածք է`1977 թվականի պայմանագրի համաձայն:

Փաստաթուղթը երաշխավորում է նավերի ազատ տարանցումն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին