Կարևոր իրադարձություններ

Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի պատերազմը ու օգնի վերակառուցել Ուկրաինան․ Նուլանդ

04 Մարտ, 2022 15:52
Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի պատերազմը ու օգնի վերակառուցել Ուկրաինան․ Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները կհանվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի պատերազմը ու օգնի վերակառուցել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը ու ճանաչի այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյություն իրավունքը»,-նշել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունը հիմա փաստացի ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը։

«Մենք նույնիսկ հայտարարեցինք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում։ Բայց մենք չէինք պատրաստվում այլ երկրի պատմել, թե ինչպես և ում հետ ենք պատրաստվում դաշինք կազմել։ Եվ մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի փոխարեն»,-ասել է Նուլանդը։



 

Լրահոս

Դիտել ավելին