Կարևոր իրադարձություններ

Ինտերնետ շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ կարգելվի

04 Մարտ, 2022 13:29
Ինտերնետ շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ կարգելվի

Այսօրվա ԱԺ-նիստում կառավարության կողմից մշակված «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Ըստ նախագծի՝ Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում: 

Այժմ առցանց խաղեր կազմակերպող ընկերությունները կարող են իրենց գովազդները տեղադրել միայն իրենց կայքերում, գրասենյակներում, խաղասրահների առաջ կամ ներսում, ինչպես նաև Հայաստանի սահմանային անցակետերում ու 4 աստղանի և ավելի բարձր հյուրանոցներում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին