Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է․ Զելենսկի

04 Մարտ, 2022 13:10
 Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է․ Զելենսկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զգալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային և բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով նրան, որ Թուրքիան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, փոխանցում է «Интерфакс-Украина»-ն:

«Ես շատ շնորհակալ եմ նախագահ Էրդողանին։ Քաղաքական մակարդակում Էրդողանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պատերազմը պետք է ավարտվի։ Կարծում եմ՝ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է և նա կլինի այն մարդկանց շրջանակում, որոնք ընդգրկված կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու գործում»,- ասել է Զելենսկին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին