Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի առաջնություն

19 Հոկտեմբեր, 2015 14:33
Առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի առաջնություն

Երևան քաղաքում առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի աշնանային առաջնությունը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացնում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մա րզադպրոցի Վանաձոր, Աբովյան և Մասիս քաղաքների մասնաճյուղերից առաջնությանը մասնակցած 63 հեծանվորդների մրցումներով հիմք է դրվել մարզադպրոցի գարնանային և աշնանային առաջնություն անցկացնելու ավանդույթին, որի հիմնական նպատակն է բացահայտել հեծանվորդ երեխաների կարողությունները, գնահատել այս մարզաձևով հետագայում լուրջ զբաղվելու նրանց ներուժը, ինչպես նաև գնահատել մարզիչների կատարած աշխատանքի արդյունքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գավաթներ, մեդալներ և դիպլոմներ է հանձնել առաջնության 2-օրյա մրցումներում (10 կմ անջատ և 30 կմ խմբակային վազք) ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված Ամու Ասուբովին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Հենրիկ Երանոսյանին ու Ավագ Գրիգորյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին