Կարևոր իրադարձություններ

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

04 Մարտ, 2022 00:10
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

Մարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Քաղսի, Արագածոտնի մարզի Հարթավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Տաթև-Կապան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին