Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակն է Իրանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի․ Վահան Քերոբյան

03 Մարտ, 2022 21:11
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Մեր նպատակն է Իրանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին, ում հետ խոսել ենք երկկողմ առեւտրի եւ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։

2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին»։

 

Լրահոս

Դիտել ավելին