Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհավորել է Խաչատրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

03 Մարտ, 2022 17:46
Պուտինը շնորհավորել է Խաչատրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հինգշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- շնորհավորանքները մեջբերում է մամուլի ծառայությունը։

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանին։

1992-1996 թվականներին Խաչատուրյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2021 թվականի օգոստոսին նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

 

Լրահոս

Դիտել ավելին