Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները

03 Մարտ, 2022 17:19
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները, և մեծապես կարևորվել է Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին