Կարևոր իրադարձություններ

«Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան

03 Մարտ, 2022 13:26
«Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ բյուջեում վերաբաշխում կատարվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար: 

«Առաջարկվող նախագծով ուզում ենք Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել, որպեսզի այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն, ուսումնասիրության արդյունքով հստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրենք և տեխնիկական առաջադրանքները կանենք: Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների որոշակի հատվածներ, ոռոգման խողովակաշարեր:»,-նշեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ մասնագիտական խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից:

Վարչապետի խոսքով՝ այս աշխատանքները կատարվում են «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում:

«Այսպիսով մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին: Կրկին ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին