Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    461
    471

  • EUR

    474
    492

  • RUB

    6,66
    7,46

Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների. ՀՀ վարչապետ

03 Մարտ, 2022 12:04
Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև փոխվստահության և պատմական ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները, որոնց հաստատման 30-ամյակը նշում ենք ընթացիկ տարում, անշեղորեն զարգանում են:

Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել՝ ամրապնդելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին