Կարևոր իրադարձություններ

Ակնկալում ենք, որ ՄԻՊ-ի ինստիտուտը կօգնի Հայաստանի իշխանության մարմիններին բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը. վարչապետը՝ նորընտիր ՄԻՊ-ին

03 Մարտ, 2022 11:29
Ակնկալում ենք, որ ՄԻՊ-ի ինստիտուտը կօգնի Հայաստանի իշխանության մարմիններին բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը. վարչապետը՝ նորընտիր ՄԻՊ-ին

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:

Փաշինյանը նահյտնեց, որ ակնկալվում է՝ ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա, կօգնի Հայաստանի իշխանության մարմիններին բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

Քրիստինե Գրիգորյանն էլ, ի պատասխան վարչապետին, շնորհակալություն հայտնեց կառավարության նիստին մասնակցելու  հրավերի համար և նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լավագույն ձևով իրականացնելու համար կարևորվում է համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի,  ներառյալ՝ գործադիր օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին