Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանի իշխանական քվեարկությունը. «Հրապարակ»

03 Մարտ, 2022 08:04
Իշխան Զաքարյանի իշխանական քվեարկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Պատիվ ունեմ» խմբակցությունից հեռանալուց հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ չի դադարելու ընդդիմադիր լինելուց, չի համալրելու իշխանության շարքերը, սակայն երեկ նա ոչ միայն մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության նիստին, այլեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի քվեարկությանը, այն դեպքում, որ ընդդիմությունը բոյկոտել էր այդ նիստերը։

Վերահսկիչ պալատի (Հաշվեքննիչ պալատը իրավահաջորդն է) նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին աշխատել է ՔՊ-ի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանի հետ, ով նախկինների ժամանակ երկար տարիներ գլխավոր գանձապետն էր: Թերեւս նաեւ այս մտերմության պատճառով է Զաքարյանը կողմ քվեարկել Ջանջուղազյանին, որի օգտին քվեարկեց 70 պատգամավոր։

Բացակայում էին միայն նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը եւ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ պատգամավոր Վահե Ղալումյանը: Ուշագրավ է, որ Իշխան Զաքարյանը ՀՀ նախագահի առաջին քվեարկությանը չի մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին