Կարևոր իրադարձություններ

Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. ՀՀ վարչապետը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

02 Մարտ, 2022 21:50
Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. ՀՀ վարչապետը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը:

 

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին