Կարևոր իրադարձություններ

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումը եկամտաբեր կլինի․ Մհեր Գրիգորյան

02 Մարտ, 2022 19:06
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումը եկամտաբեր կլինի․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմանը։ Պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ փոխվարչապետը նշեց․

«Եթե մենք տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, ապա դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ դրամ տարեկան։ Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին՝ մենք կունենանք առնվազն 5 տոկոս եկամտաբերություն, որը վատ չի։ Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և  նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն։ Բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ այդ նախաձեռնության եկամտաբերության առումով մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք և ավելի լավ եկամտաբերություն կտեսնենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին