Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. Քրիստինե Գրիգորյան

02 Մարտ, 2022 17:59
 Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. Քրիստինե Գրիգորյան

«Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ընթացքում ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ոԱդրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հետևանք է, որը եղել է և խորհրդային տարիներին, և շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո: Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության և թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։

Նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է»,- նշեց Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին