Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների. Արարատ Միրզոյան

02 Մարտ, 2022 17:52
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների. Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում է դրական:

«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար կարող էր լինել առաջինը:

Միրզոյանի խոսքով՝ երրորդ հանդիպման օրվա և տեղի մասին որոշում դեռևս չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին