Կարևոր իրադարձություններ

Նախագահի այլընտրանքային թեկնածու մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել . Ռուբեն Ռուբինյան

02 Մարտ, 2022 14:28
Նախագահի այլընտրանքային թեկնածու մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել . Ռուբեն Ռուբինյան

Մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով հավակնել պաշտոնին, չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի թեկնածությանն ու հարցի քննարկմանն ընդդիմության բացակայությանը:

«Նրանք նույնիսկ իրենց միջից չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև «Հայաստան» դաշինք գոյություն չունի, «Հայաստան» խմբակցության մեջ կան 3-4 խմբակցություններ ու ազատ անհատներ, որոնց համար ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան իրենք կհամաձայնեն, որ իրենց մեկ այլ գործընկեր դառնա նախագահի թեկնածու:

«Պատիվ ունեմ» խմբակցություն նույնպես չկա, այնտեղ նույնպես, թեև ավելի քիչ թվով պատգամավորներ կան, սակայն կա 3-4 խմբակցություն: Սա է միակ պատճառը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այսօր այստեղ մեզ հետ չեն»,- նշել է Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին