Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին՝ Ուկրաինայի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար

02 Մարտ, 2022 13:10
Ռուսաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին՝ Ուկրաինայի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար

Ռուսաստանը երախտապարտ է Հնդկաստանին՝ ուկրաինական ճգնաժամի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար, Նյու Դելին հասկանում է դրա խորությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Նյու Դելիում ՌԴ դեսպան Դենիս Ալիպովը։

«Մենք Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք: Մենք երախտապարտ ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ում դրսևորած իր հավասարակշռված դիրքորոշման համար: Հնդկաստանը հասկանում է այս ճգնաժամի խորությունը»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագետի խոսքերն է մեջբերում ANI գործակալությունը:

Փետրվարի 25-ին Հնդկաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի քվեարկությունից, որով առաջարկվում է դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: ՄԱԿ-ում Հնդկաստանի բանագնաց Տիրումուրտին ասել է, որ Նյու Դելին կարծում է, որ երկխոսությունը «տարակարծությունները կարգավորելու միակ պատասխանն է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին