Ուկրաինացի զինվորականները քաղաքացիական անձանց օգտագործում են որպես կենդանի վահան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Բազմաթիվ հրթիռային համակարգեր, հրացաններ, խոշոր տրամաչափի ականանետեր տեղադրված են բնակելի շենքերի բակերում, դպրոցների և մանկապարտեզների հարևանությամբ»,- ասաց նախարարը։
Ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռուս զինվորներին ու սպաներին ցուցաբերած խիզախության ու հերոսության համար։