Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ

01 Մարտ, 2022 12:15
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին