Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Թրյուդո

01 Մարտ, 2022 11:34
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա.  Թրյուդո

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր չեն իրենց զինուժը ուղարկել Ուկրաինա: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողով ենք ունեցել, որտեղ քննարկել ենք ապագայի մեր տեսլականը, թե ինչպես ենք աշխատելու միասին, պարզ է, որ մենք չենք պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները մտադիր են շարունակել պաշտպանել ժողովրդավարությունը Ուկրաինայում, սակայն չեն գրգռի Ռուսաստանի Դաշնությանը եւ չեն ձգտի սրել իրավիճակը։

«Մենք վճռական ենք միասին շարունակելու ամուր կանգնել ժողովրդավարության պաշտպանության համար: Մենք չենք հրահրելու Ռուսաստանի Դաշնությանը, մենք չենք ձգտի էսկալացիայի», - ասել է Թրյուդոն: Վարչապետը հավելել է, որ Կանադան, ԱՄՆ-ն և Եվրոպան պատրաստ են «պաշտպանել իրենց արժեքներն ու ազատությունները»։

 

Լրահոս

Դիտել ավելին