Կարևոր իրադարձություններ

Եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում. բանավեճ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև

22 Փետրվար, 2022 12:37
Եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում. բանավեճ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև

ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում բարձրաձայնեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում Արցախի մշակույթայինն ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև արձագանքեց ադրբեջանցի պատգամավորների ելույթներին:

«Ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում, ինչո՞ւ նրանք չկան։ Ադրբեջանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է փոխի հայկական եկեղեցիների վրայի գրառումները՝ դարձնելով այն ալբանական։ Ես, իհարկե, լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Եղոյանը:

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին