Կարևոր իրադարձություններ

Կա՞ պատկան մարմին, ով զբաղվում է քաղաքացիների կողմից տույժերի ու տուգանքների վճարման վերահսկողությամբ

19 Հոկտեմբեր, 2015 13:13
Հեղինակ՝ Զոհրապ Եգանյան
Կա՞ պատկան մարմին, ով զբաղվում է քաղաքացիների կողմից տույժերի ու տուգանքների վճարման վերահսկողությամբ

Կա՞ պատական մարմին, ով զբաղվում է քաղաքացիների կողմից տույժերի ու տուգանքների վճարման վերահսկողությամբ, հակառակ պարագայում մարդկանց հաշիվների վրա կալանք է դրվում տուգանքներ են գալիս մեկ-երկու տարի առաջվա ակտերի համար, իսկ երբ փորձում ես ապացուցել, որ վճարել ես, ասում են՝ կտրոնը ցույց տուր: Հասկանալի է, որ 2 տարի առաջվա մուծած 5000 դրամի կտրոնը վարորդների 90 տոկոսը չի գտնի ու սա դառնում է կրկնակի ու ավելի վճարներ պահանջելու հիմք: Հնարավոր է, որ ամեն ինչ թյուրիմացության արդյունք է ու չկա չարամտություն, բայց հաշվի առնելով բողոքների քանակն ու մարդկանց արդարացի դժգոհությունը, լավ կլինի, եթե համապատասխան պարզաբանումներ տրվեն ու սահմանվեն կոնկրետ ժամկետներ, որ դրանից հետո կալանք դրվել չի կարող: Կամ մշակվի համակարգ, որի միջոցով կաշխատեն բանկերն ու համապատասխան մարմինները ու այլևս կալանքներ ու եռապատկվող ակտեր չեն գա:

 

Լրահոս

Դիտել ավելին