Կարևոր իրադարձություններ

Բարսելոնայի հետ նոր պայմանագիր եմ կնքելու, երկրպագուները թող չանհանգստանան

19 Հոկտեմբեր, 2015 13:04
Բարսելոնայի հետ նոր պայմանագիր եմ կնքելու, երկրպագուները թող չանհանգստանան

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երկարաձգելու է կատալոնական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

«Պայմանագրի երկարաձգման պրոցեսն ընթացքի մեջ է: Գործող համաձայնագրով դեռ շատ տարների պայմանագիր ունեմ:

Ես նոր համաձայնագիր եմ կնքելու, մի անհանգստացեք: Երկրպագուները պետք է հանգիստ լինեն»,- ասել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագիրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

 

Լրահոս

Դիտել ավելին