Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում

26 Հունվար, 2022 22:48
Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկի ու տնտեսական հարցերով օգնական Թոմա Մենորեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկաթուղային ընթացիկ նախագծերի և այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։
 
Փոխնախարարը հետաքրքրվել է, թե փոխգործակցության խորացման ինչ ուղղություններ, հետաքրքրություններ և հեռանկարներ է տեսնում ֆրանսիական կողմը՝ նշելով, որ կան մի քանի ուղղություններ, որոնք ֆրանսիական կողմի հետաքրքրության դեպքում կարող են քննարկել:
 
Ֆրանսուա-Անրի Կլոարեկը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակներում և նաև Ֆրանսիայի կառավարությունը կարող է աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման համար:
 
 
Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում և երկաթուղային ծրագրերն իրենց առաջնահերթությունների մաս են կազմում:
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 

Լրահոս

Դիտել ավելին