Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկի տանիքում

26 Հունվար, 2022 22:00
Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկի տանիքում

Հունվարի 26-ին, ժամը 15:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (27 քմ) և հարակից քարե շինությունում (մոտ 90 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:53-ին: Այրվել են քարե շինության և վագոն-տնակի փայտե կառուցատարրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին