Կիևում ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է լքել Ուկրաինան։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան տարածած հայտարարությունից։
Դեսպանատունը զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակն անկանխատեսելի է, և ամեն պահի կարող է լուրջ վտանգ առաջանալ՝ կապված ռուսական կողմի ռազմական գործողությունների սպառնալիքի հետ։