Կարևոր իրադարձություններ

Ա․ Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

26 Հունվար, 2022 21:23
Ա․ Սիմոնյանը  Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի  26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ:

Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:

 

Լրահոս

Դիտել ավելին