Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Տավուշում․ Isuzu-ն կողաշրջված հայտնվել է ձորում․ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցը մահացել է

26 Հունվար, 2022 20:31
Ողբերգական ավտովթար Տավուշում․ Isuzu-ն կողաշրջված հայտնվել է ձորում․ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցը մահացել է

Այսօր՝ ժամը 01։30-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։  

Աղբյուրի տեղեկություններով, մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին