Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ժան-Իվ Լե Դրիանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է․
«ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք ձգտում ենք դադարեցնել էսկալացիան։
Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի»։
Նա նշել է նաև, որ եթե ՌԴ-ի կողմից նկատվեն Ուկրաինայի տարածքի ամբողջականությանը սպառնացող քայլեր, ապա պատժամիջոցներն անխուսափելի են։