Կարևոր իրադարձություններ

Մ. Գրիգորյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

26 Հունվար, 2022 19:36
Մ. Գրիգորյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին:

Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին