ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Դունյա Միյատովիչը, խոսելով Ադրբեջանում ընդունված «Լրատվամիջոցների մասին» օրենքի մասին, նշել է, որ այդ օրենքը խախտում է մարդու իրավունքները՝ չհամապատասխանելով մարդու իրավունքների և խոսքի ազատության միջազգային չափորոշիչներին։
Ըստ այդմ՝ Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հորդորելով նորից քննարկել օրենքը և որոշակի լրամշակումներ անել։ Այս մասին հաղորդում է Meydan TV-ն։
Այնուամենայնիվ, Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է օրենքը, ինչից հետո սկսվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ լրագրողների կողմից։
Աղբյուրի հաղորդմամբ, Իլհամ Ալիևը դեռևս չի ստորագրել այդ օրենքը։