Կարևոր իրադարձություններ

Բայդենը ոչ մտադրություն, ոչ հետաքրքրություն, ոչ էլ ցանկություն ունի զորքեր ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն

26 Հունվար, 2022 15:57
Բայդենը ոչ մտադրություն, ոչ հետաքրքրություն, ոչ էլ ցանկություն ունի զորքեր ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ միակողմանիորեն ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, իսկ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ուժեղացումը կարող է տեղի ունենալ միայն դաշինքի հովանու ներքո: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի միջոցով արեւելյան թեւում (դաշինքի) երկրների աջակցությունը ուժեղացնելու ուղղությամբ ։ Հենց դրա համար գոյություն ունի ՆԱՏՕ-ն, Մենք հավատարիմ ենք այդ միության անձեռնմխելիությանը: Ուղղակի պարզության համար. նախագահ Բայդենը ոչ մտադրություն, ոչ հետաքրքրություն, ոչ ցանկություն ունի զորքեր ուղարկել Ուկրաինա», - ասել է Փսակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին