Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի նախագահը ՆԳ նոր փոխնախարար է նշանակել

26 Հունվար, 2022 15:32
Ղազախստանի նախագահը ՆԳ նոր փոխնախարար է նշանակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երժան Սադենովին նշանակել է Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Պետության ղեկավարի հրամանով Սադենով Երժան Սապարբեկովիչը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը նախագահը Արիստանգանի Զապպարովին ազատել է ՆԳ փոխնախարարի պաշտոնից։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին