Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 74692 նոր դեպք

26 Հունվար, 2022 15:24
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 74692 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների թիվը կազմել է 12226, ինչը 4,8%-ով ցածր է նախորդ օրվա համեմատ։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

49 մարզերում հոսպիտալացումների թիվը նվազել է, իսկ 34-ում՝ աճել, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել։

Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 74692-ով՝ հասնելով 11315801-ի, հարաբերական առումով՝ 0.66%։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 657-ով՝ հասնելով 328105-ի, մեկ օր առաջ գրանցվել է մահվան 681 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին