Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ 47 ավտոբուսի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ

26 Հունվար, 2022 15:06
Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ 47 ավտոբուսի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

 

Միաժամանակ նշենք, որ երթուղու տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝երթևեկության կանոնները խախտելու համար»,-գրել է նա:

 Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան մի օգտատերը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, որ ուղևորներով լի ավտոբուսը բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով:

 

Լրահոս

Դիտել ավելին