Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. ArmLur.am

26 Հունվար, 2022 15:15
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

 

Լրահոս

Դիտել ավելին