Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի խորհրդականը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

26 Հունվար, 2022 14:56
Երևանի քաղաքապետի խորհրդականը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իմ գործունեության հետ կապված կան որոշակի զարգացումներ, որոնց մասին կուզենայի անձամբ կիսվել իմ ընկերների, ոչ անտարբեր ծանոթների և համախոհների հետ։

Առաջին՝

Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

Երկրորդ՝

Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար: Համախոհներիս և գործընկերներիս հետ համատեղ  մշակված բոլոր հեռանկարային նախաձեռնությունների իրականացումն ու սկիզբ առած գործընթացների շարունակականության ապահովումը մնալու են իմ առաջնահերթությունների շարքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին