Կարևոր իրադարձություններ

Մենք միջոցներ կձեռնարկենք, եթե Արևմուտքն անտեսի մեր պահանջները. Լավրով

26 Հունվար, 2022 14:40
Մենք միջոցներ կձեռնարկենք, եթե Արևմուտքն անտեսի մեր պահանջները. Լավրով

Ռուսաստանը թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և արձագանքի բացակայության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկի: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Եթե կառուցողական պատասխան չստանանք, և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել Է նախագահը, անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի», - նշել է նախարարը՝ ելույթ ունենալով Պետդումայում:

Ռուսաստանը հույս ունի արդեն այս շաբաթ ստանալ պատասխան ներկայացված նախագծերի վերաբերյալ, հիշեցրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին