Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

26 Հունվար, 2022 14:32
Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերը՝ ընդլայնվել և խորանալ։

Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։

Համոզված եմ, որ կարևոր հոբելյանին ընդառաջ՝ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ ու նոր բովանդակություն հաղորդել հայ-հնդկական համագործակցության համակողմանի և շարունակական զարգացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին