Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հանտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա քաղաքացուն

26 Հունվար, 2022 13:22
Ոստիկանները հանտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա քաղաքացուն

Ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վահրամ Բ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

 Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին