Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

26 Հունվար, 2022 13:14
Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է  ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:

Նաիրի Սարգսյանը ծնվել է 1992թ-ի օգոստոսի 9-ին, Երևանում:

Կրթություն

2012 թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը

2016-2017 թթ. – սովորել է «Basic IT center» տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում

Աշխատանքային գործունեություն

2012-2018 թթ. – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական,

2018 թ. հունիսի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական:

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

 

Լրահոս

Դիտել ավելին