Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը. Արայիկ Հարությունյան

26 Հունվար, 2022 12:13
Որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, համալսարանի գործունեության տարեկան արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանը: Օրակարգային հարցերի շրջանակում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են բուհի շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման հարցերը:

Նիստի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր են ընտրել Նվեր Միքայելյանին:

Երկրի ղեկավարը, որը նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նշել է, որ որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը՝ բուհի գործունեության համար անհրաժեշտ պայմանները վերականգնելով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին