Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչությունը նոր պետ ունի

26 Հունվար, 2022 12:01
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչությունը նոր պետ ունի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցույթային հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 14-ի եզրակացությունը՝ կարգադրում եմ.

1. Միհրան Միքայելի ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ 2022 թվականի հունվարի 18-ից 2 (երկու) ամիս փորձաշրջանով նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի (ծածկագիր 1-1.2-7) պաշտոնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին