Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

26 Հունվար, 2022 10:03
Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ֆանտան գյուղում տեղում է ձյուն:
 

Լրահոս

Դիտել ավելին